Shantnews.am-ը գրում է.

Էստոնիայի նախագահ Կերսթի Կալյուլայդը Ռուսաստանին ԵԽԽՎ վերադառնալու փաստը «խայտառակություն» է որակել: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ռուսաստանին ընթացակարգային տարբերակով բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ երեկ գիշեր կայացված որոշումը խայտառակություն է ԵԽԽՎ-ի համար»,- գրել է Կալյուլայդը:

Նա հայտարարել է, որ «Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու պատճառներից որևէ մեկը լուծում չի ստացել»:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 118 կողմ, 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձել է ԵԽԽՎ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել