Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոպոլիտենում տարեց տղամարդուն ռելսերի վրա հրած Փոլ Քրոսլին ցմահ ազատազրկման է դատապարտվել, նա մեղավոր է ճանաչվել 2 մահափորձի համար, գրում է Metro հարթակը:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլի 27-ին: Քառասունյոթամյա Քրոսլին մետրոյի կայարանում նախ փորձել է ռելսերի վրա հրել ուղևորներից մեկին, որին, բարեբախտաբար, հաջողվել է պահել հավասարակշռությունը:

Առաջին անհաջող փորձից հետո տղամարդը հրել և գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ ռելսերի վրա է նետել 91-ամյա Ռոբերտ Մալփասին: Վերջինս ողջ է մնացել ներկաներից մեկի արագ կողմնորոշման շնորհիվ, որն անմիջապես նետվել է նրան փրկելու: Տղամարդը կոնքոսկրի կոտրվածք և գլխի պատռված է ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել