Մենք գիտենք, որ առողջական լուրջ խնդիրներ չունեցող մարդը պետք է օրական 8 բաժակ (կամ երկու լիտր) ջուր խմի։ Սա մի՞ֆ է, թե՞ փաստ։


1. Օրական պետք է 8 բաժակ չգազավորված մաքուր ջուր խմել

Հերթական միֆն է. մարդն օրվա ընթացքում թեյի, սուրճի, հյութերի, ապուրների հետ խմում է այդ ջուրը։

2. Ջուրը դուրս է հանում տոքսիններն օրգանիզմից

Սա ճիշտ է. արյունը տոքսիններից մարդու օրգանիզմում մաքրում են երիկամները, և եթե դրանք չապահովվեն անհրաժեշտ քանակությամբ ջրով, ապա չեն կարող նորմալ գործել։

3. Չի կարելի բազմակի անգամ օգտագործել պլաստիկե շշերը

Սա փաստ է։ Երկրորդ և հետագա օգտագործման ժամանակ պլաստիկում եղած քիմիական տարրերը ջրի մեջ են անցնում։

Իսկ որքա՞ն է պետք օրական ջուր խմել։ Օրական նորման կախված է ձեր քաշից, կլիմայական պայմանների և ակտիվության մակարդակից, հաշվի առեք նաև սպորտով զբաղվելը, հղիությունը և առողջական վիճակը։ Միջինում մեկ կիլոգրամ քաշին օրական 30-60 մլ ջուր է պետք։ Այսպիսով՝ 68 կգ քաշի դեպքում ջրի կատարյալ հաշվեկշիռը պետք է օրական 2 լիտրից սկսի։

Ինչպե՞ս սովորել շատ ջուր խմել

  • Ձեզ հետ միշտ շշով ջուր ունեցեք։ Դրեք այն ձեր աշխատասեղանին կամ մահճակալի կողքի սեղանիկին և այլն։
  • Մի խմեք քաղցր կամ գազավորված ջուր․ շաքարը լրացուցիչ կալորիաների աղբյուր է ձեր օրգանիզմի համար։ Նախապատվությունը տվեք սովորական ջրին։
  • Երբ թեթև սով եք զգում, ջուր խմեք։ Հաճախ ինչ-որ բան ուտելու ցանկությունը կեղծ ազդանշան է, որը ի հայտ է գալիս ծարավի պատճառով, և մեկ բաժակ ջրից հետո այն նահանջում է։
  • Ջուրն ավելի հեշտ խմելու համար դրան որևէ համ ավելացրեք։ Օրինակ՝ լիմոն քամեք ջրի մեջ, որը հաճելի համ կհաղորդի ջրին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել