Yerkir.am-ը գրում է.

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին հրավիրել են Քննչական կոմիտե՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի նկատմամբ սպանության սպառնալիք հնչեցնելու համար: Այս մասին այսօր հայտարարեց Նարեկ Մալյանը:

«Ինձ ծանուցագրով կանչել են Քննչական կոմիտե, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիք եմ հնչեցել իր նկատմամբ: Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ես տիկին Գայանեին չեմ էլ ճանաչում, բայց եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես կգնամ ու կմասնակցեմ Քննչական և բոլոր գործողություններին»,-մանրամասնեց նա:

Հավելենք նաև, որ  Մալյանը Քննչական կոմիտեից իր ֆեյսբուքյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Որտե՞ղ եմ ես հիմա...
կրկին քննչական բաժնում
» մակագրությամբ:

 Ավելի վաղ ակտիվիստը ՍԴ-ի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության կազմում բողոքի ակցիա էր իրականացնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել