Panorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը կշարունակվի հուլիսի 2-ին։

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստին մասնակցում էր նաև Մ. Գրիգորյանը։ Նա դատական նիստերի դահլիճ էր բերվել անվասայլակով։ Նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հայտարարվել էր 30 րոպե ընդմիջում։

Ընդմիջումից հետո  նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ  շտապօգնության բժիշկը տեղեկացրեց է Մ. Գրիգորյանի վատառողջ լինելու և նիստին մասնակցելու անհնարինության մասին։ Նա նշեց, որ դատարանին ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ, որ պարբերաբար դեղորայք պետք է ընդունի և ի վիճակի չի լինի մասնակցել։ Մ. Մարտիրոսյանն ասաց, որ հաշվի առնելով այս  հանգամանքը, նիստը հետաձգվում է, կկայանա հուլիսի 2-ին։

Մանվել Գրիգորյանն ասաց, որ ոտքերն էլ են ուռել։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է Մ. Գրիգորյանը բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանցում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել