16։01

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դարբինյանը փոփոխեց առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

16։ 00

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: 

Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին: 

Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատական նախորդ նիստի ընթացքում անսպասելի որոշում կայացրեց՝ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու: 

Պաշտպանական կողմից պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել էր, որ դատարանն այս պահին պետք է կայացնի որոշում իրենց ներկայացրած միջնորդության հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել