Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 25-ին մերժել Է հինգ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած բանաձեւի նախագիծը երկրի վարչապետ Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, փաստաթղթին դեմ են քվեարկել կառավարող կոալիցիայի պատգամավորները, որի մեջ մտնում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Կոմեյտո» կուսակցությունը, որոնք ձայների մեծամասնություն ունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդդիմությունը նախարարների կաբինետին մեղադրել Է, որ այն քաղաքացիներին մոլորության մեջ Է գցում եւ չի կարողանում հաջողություններ արձանագրել ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում: Ճապոնիայի Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն նաեւ հայտարարել Է խորհրդարանի ստորին պալատի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել