Panorama.am-ը գրում է.

ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների և մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական և առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։

«Եվրոպայի ցանկացած  տարածքում ապրող քաղաքացին  ունի կյանքի, առողջության և կրթության նույն իրավունքները, և այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը  անթույլատրելի և աններելի է։ UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը չի կարող հիմք լինել՝ զրկելու այնտեղ ապրող մարդկանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելուց»,- ասել է Զոհրաբյանը։

Հարգելի գործընկերներ,

Այսօր ես կրկին ցանկանում եմ խոսել այնպիսի մի հրատապ ու կարևոր խնդրի մասին,  ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության և առողջության  իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:      

Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց։

Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան, մեկ անգամ ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետության բնակչության համար անչափ կարևոր՝  կրթական որակավորման չճանաչվածության խնդրի վրա։  Արցախում  ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից:  Իհարկե, Արցախի  իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր  պայմանները կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար, և այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի  սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել