Ռուբեն Ռուբինյանը դեմ ա քվեարկում ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին՝ լինելով պատվիրակության ղեկավար: Ռուբինյանը լավ ա անում, որ դեմ ա քվեարկում, էդ իրա ու իրա ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն ա Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց ստեղ ամենազավեշտալին էն ա, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում ա, որ պատահական ա դեմ քվեարկել:

Այ Ռուբո ջան, այ ես քո ցավը տանեմ, ո՞նց ես էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ, ենթադրենք՝ էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Բա չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկություն փոխելու հնարավորություն կա, իսկ կարո՞ղ ա գիտեիր, ուղղակի Երևանից զանգել, ասել են՝ արագ ֆեյս սեյվինգի համար ասա, որ «սխալվել ես»:

Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր․ «Էդ իմ քաղաքական դիրքորոշումն ա եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն ա: Հիմա ասածներիդ ոչ մեկ չի հավատում, ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան: 

Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու ա անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա, ու ինչքան էլ Ռուբինյանն ու Ալենը էդ գործում արդեն ուրույն դերակատարում ունեն, մեկ ա, Փաշինյանն անձամբ ա պատասխանատու էս բորշի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել