«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին խորհրդարանին է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երկու անդամների թեկնածուների` Էդգար Ճաղարյանին ու Կարեն Սեդրակյանին:

Ընդ որում, թեկնածուների ընտրությունն ընդգրկվել է հունիսի 20-ին մեկնարկած արտահերթ նիստի օրակարգ, և առաջիկա օրերին կքննարկվի նաև այդ հարցը: Մինչ այդ երկու թեկնածուներն էլ արդեն սկսել են հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ:

Երեկ, օրինակ, երկուսն էլ առանձին-առանձին հանդիպել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, չնայած ոչ բոլորն են ներկա եղել հանդիպմանը: Առաջիկա օրերին նրանք կհանդիպեն նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:

Նշենք, որ Կարեն Սեդրակյանը մինչ այս բարձր պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, իսկ հեղափոխությունից հետո` 2018-2019 թվականներին, եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականը, իսկ մինչ այդ էլ` 2012-2018 թվականներին, եղել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ: Էդգար Ճաղարյանը ևս տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախկինում, այդ թվում եղել է ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության 1-ին բաժնի առաջատար մասնագետ, իսկ, ահա, հեղափոխությունից հետո` մինչև այժմ, աշխատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում` որպես ղեկավարի տեղակալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել