Operativ.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները Թբիլիսիում, չնայած այն բանին, որ իշխանությունները զիջումների են գնացել եւ որոշել 2020-ի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ զրոյական շեմով։

«Խոսքն այն մասին է, որ հիմա («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա) Իվանիշվիլին պետք է ազատի (ՆԳՆ ղեկավար Գեորգի) Գախարիային, ազատի բոլոր կալանվածներին եւ անհապաղ նշանակի արտահերթ համասնական ընտրություններ, ինչպես նաեւ ազատի ԿԸՀ ղեկավար Թամարա Ժվանիային»,- ասել է Սաակաշվիլին տեսանյութում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում։

Համաձայն Վրաստանի սահմանադրության՝ 2020 թվականին պետք է տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ խառը ընտրակարգով, իսկ 2024-ին՝ համամասնականով։ Խառը ընտրահամակարգը ենթադրում է, որ 150 պատգամավորական տեղերից 77-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ ընտրատեղամասերից։ Համամասնական ընտրակարգը ենթադրում է ընտրողների քվեարկություն կուսակցական ցուցակներով, յուրաքանչյուր կուսակցություն ստանում է տեղերի քանակություն՝ ձայների հավաքված տոկոսին համամասնական։ Ընդ որում՝ սովորաբար սահմանվում է տոկոսային շեմ, որը կուսակցությունը պետք է հաղթահարի օրենսդիր մարմին անցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել