Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետւանքով զոհվել է 5 մարդ՝ ներառյալ հրաձգության ենթադրյալ հեղինակը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Ոստիկանները ստիպված են եղել զրահապատ մեքենա գործի դնել տուն մուտք գործելու և երկու վիրավորներին փրկելու համար:
Տուժած կինը և տղամարդը հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ, սակայն, մահացել են: Դեպքի վայրում ևս 3 մարմին է հայտնաբերվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել