ՊՆ փոխնախարարը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նախորդ զորավարժություններից առաջ սահմանված կարգով չի տեղեկացրել հայկական կողմին, սակայն մերոնք, միևնույն է, հետևել են այս ընթացքում իրականացվող բոլոր զորավարժություններին ու որոշ ուսումնասիրություններ են իրականացրել դրանց շուրջ:

Սակայն այստեղ ամենակարևոր պահն այն է, որ այդքան քանակի զորավարժություն իրականացնելու ընթացքում չեն հետևել օրենքով նախատեսված գործընթացներին ու միգուցե չեն հասցրել տեղեկացնել հայկական կողմին:

Ու հենց դա եթե համադրում ենք վերջին ամենաաղմկահարույց դեպքի հետ, երբ ադրբեջանական բանակը հրթիռով խոցել էր իրենց տներից մեկը, ապա շատ հանգիստ կարող ենք կարծել, որ թշնամին այդ զորավարժություններն իրականացնում է հանպատրաստից ու շատ դեպքերում չի կարողանում տիրապետել իրավիճակին:

Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ ամսվա մեջ մի քանի անգամ զորավարժություն անող զորքը չի կարող բավականաչափ մարտունակ լինել, եթե իր ռազմաքաղաքական ղեկավարությունը նրան քամում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել