168.am-ը գրում է.

Երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելքը հունիսի 24-ին ուժի մեջ է մտել Օսակայում, որտեղ հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Քսանի խմբի (G20) գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել է JR West երկաթուղային ընկերությունը: Այս միջոցները գործելու են մինչեւ միջոցառումների ավարտվելը:

Նաեւ, Օսակայի վարչակազմի տվյալներով՝ քաղաքում հունիսի 27-ից ճանապարհային երթեւեկության ժամանակավոր սահմանափակումներ են հնարավոր գագաթնաժողովի անցկացման վայրում, ինչպես նաեւ այն հյուրանոցների մերձակայքում, որտեղ իջեւանելու են «քսանյակի» երկրների պատվիրակությունների անդամները: Բաց այդ, գործում է կվադրոկոպտյորների արձակման արգելքը:

G20-ի գագաթնաժողովը թվով արդեն 14-րդը կլինի պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում է Ճապոնիայում: Համաժողովը կանցկացվի Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում: Գրեթե 2,7 մլն բնակչությամբ Օսական Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է Տոկիոյից եւ Յոկոհամայից հետո: Այն երկրի կարեւորագույն գործարար ու մշակութային կենտրոններից մեկն է, ճապոնական Հոնսյու գլխավոր կղզու հարավարեւմտյան մասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը:

Ինչպես սպասվում է, գագաթնաժողովի ընթացքում անվտանգությունը կապահովեն 30 հազարից ավելի ոստիկաններ: Ճապոնիայի ԱԳ նախարարության աղբյուրն ավելի վաղ հայտնվել է, որ ԶԼՄ-ների առնվազն 7 հազար ներկայացուցիչներ են լուսաբանելու G20-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում կայանալիք միջոցառումները: «Գագաթնաժողովում գրանցվել է մոտավորապես 7 հազար լրագրող»,-ասել է նա:

Մամուլի կենտրոնը կազմակերպվելու է անմիջականորեն գագաթնաժողովի անցկացման վայրում՝ INTEX Osaka միջազգային ցուցահանդեսային համալիրում՝ քաղաքի նավահանգստային մասում: Աղբյուրը նշել է, որ «քսանյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաները կդառնան գլոբալ տնտեսության եւ առեւտրի իրադրությունը, ինչպես նաեւ բնապահպանության հետ կապված հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել