Tert.am-ը գրում է.

5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է իշխանափոխությունից հետո դարձել իշխանությունների թիվ մեկ թիրախը: Ըստ Քոչարյանի՝ բազմաշետ հարց է:

«Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008 թվի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»,-այսպես պատասխանեց նա:

Քոչարյանը շեշտեց, որ իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իր քաղաքականություն վերադառնալու համար: «Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար (նկատի ունի ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում ասել էր՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես ուրիշի-Tert.am),այդպիսի քայլերի է դիմում, ապա վիճակը Հայաստանում շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար: «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել