Երբեմն որոշ հայտնի մարդկանց մահվան պատճառները շատ խճճված են լինում և մի շարք հարցերի պատճառ դառնում։ Այդ հարցերն էլ իրենց հերթին մի շարք տեսությունների ստեղծման պատճառ են դառնում, որոնք հիմնականում վերաբերում են նրանց ողջ լինելուն։

Ձեզ ենք ներկայացնում 3 ամենատպավորիչ տեսությունները։

Կուրտ Քոբեյն

Ըստ պաշտոնական վարկածի՝ Կուրտ Քոբեյնն ինքնասպան է եղել 1994 թվականի ապրիլի 5-ին, Սիեթլում։ Երաժիշտի հարազատները նշում են, որ իր կյանքի վերջին հատվածում նա տառապել է դեպրեսիայով և թմրանյութերի կախվածություն է ունեցել։ Սակայն մի շարք երկրպագուներ անգամ այսօր հրաժարվում են հավատալ այս ամենին։ Նրանք առաջ են քաշում մի շարք փաստեր՝ սկսած այն բանից, որ այդքան շատ հերոին օգտագործելուց հետո նա ուղղակի չէր կարող կրակել իր վրա, վերջացրած կենդանի Քոբեյնի մասնակցությամբ տեսանյութերի տարածումով։

Այսպես՝ 2016 թվականին բրիտանական The Daily Mail-ը տեսանյութ էր տարածել, որտեղ ելույթ էր ունենում Քոբեյնի կերպարով մեկը։ Այդ երգիչն իրականում պերուացի Ռամիրա Սավեդրան է եղել։ Ի պատասխան այս հոդվածի՝ Nirvana խումբը հումորային հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Կուրտը ողջ է և աջ ձեռքով նվագել է սովորել։

2 Pac

Քոբեյնի մահվանից երկու տարի անց մարդկությունը կորցրեց ևս մեկ հանճարեղ երաժիշտի՝ Թուփաք Շաքուրին։ Համարվում է, որ նա մահացել է Cribs հանցախմբի հետ պատերազմելու ժամանակ՝ ստանալով հրազենային 4 վիրավորում։ Չնայած այդ գիշերվա ժամանակագրության ճշգրիտ զեկույցներին՝ այս հանցագործությունը մինչև այսօր համարվում է չբացահայտված։

Շաքուրի մահանալուց հետո հասարակությունը չի տեսել նրա մարմինը, իսկ ընկերների ցուցմունքները հակասում են մեկը մյուսին։ Այս ամենը դարձել է մի շարք տեսությունների առաջացման պատճառ, որոնց մեծ մասն այն մասին է, որ Թուփակի մեքենայի վրա բացված կրակահերթը սարքված է եղել հենց իր՝ Թուփակի կողմից։ Մահափորձի կազմակերպման պատճառն այն է եղել, որ Թուփակը որոշել է վերջ տալ երկու խմբավորումների միջև ընթացող պատերազմին, հեռանալ շոու բիզնեսից և ապրել հանգիստ կյանքով։

Ադոլֆ Հիտլեր

Ադոլֆ Հիտլերի այրված մարմինը հայտնաբերելուց հետո ատամնաշարի միջոցով հնարավոր է եղել պարզել նրա իսկությունը։ Երկար ժամանակ այս ցուցմունքները միակն էին, որոնք վկայում էին, որ նա մահացել է։ Սակայն հետագայում այդ նույն ատամների կրկնակի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դրանք Հիտլերինը չեն։ Հիտլերի մարմինն ուսումնասիրած ժամանակակից մասնագետները նույնպես կասկած են հայտնել, որ այն պատկանում է ֆյուրերին։

Ժամանակին արգենտինացի գրող Աբել Բաստին պնդում էր, որ 1945 թվականի ապրիլին Ադոլֆին հաջողվել է փախչել Բեռլինից և կնոջ՝ Եվա Բրաունի հետ բնակություն հաստատել Պրահայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել