Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազությունից. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ՍՊԸ-ի տնօրեն Հ. Ստեփանյանը հայտնել է, որ Կ. Փոլադյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ թարգմանչական ծառայությունների համար օգտվում է մեկ այլ ՍՊԸ ծառայություններից, որի դիմաց վճարում է ավելի բարձր գին, ինչի հետևանքով պետությանը պատճառվում է խոշոր չափի գույքային վնաս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել