Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի «Հայրենասերների ալյանս» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները չեն մեկնի Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեին «Պառլամենտարիզմի զարգացում» թեմայով ֆորումին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այո, մեր անտեղ գնալը թեև պլանավորված էր և մենք ստացել էինք հրավեր, բայց մենք չենք մեկնի Մոսկվա»,- ասել է պատգամավոր Գեորգի Լոմայան: Նրա խոսքով` Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցերը և դրան հետևող իրադարձությունները մի մեծ թատրոն են` իշխանությունների մասնակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել