Yerkir.am-ը գրում է.

Վենետիկի հանձնաժողովը տեղեկացված է ՀՀ–ում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումների մասին և խնդրել է հանձնաժողովի նախագահին հանդես գալ հայտարարությամբ։

Հարցը քննարկվել է հունիսի 21-22-ին կայացած 119-րդ պլենար նիստի ընթացքում։ «Հանձնաժողովը տեղյակ է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարագացումներին, այդ թվում՝ վերջին հանրային հայտարարություններին, որոնք վերաբերում են ՍԴ ներկա անդամներին: Վենետիկի հանձնաժողովը խնդրել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ երդումը տալու պահից  ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել