Գիտնականները պարզել են, որ չափից քիչ քնելը կանանց դեպքում կարող է հանգեցնել ծանր ընկճախտային խանգարումների: Տղամարդկանց սովորաբար դա չի սպառնում:

Հանգիստ, որակյալ քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջները, ամրապնդում է իմունիտետը, վերադարձնում է մաշկի գեղեցկությունն ու թարմությունը: Ընդ որում՝ ամերիկացի գիտնականների վերջին հետազոտության համաձայն՝ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Գիտնականները սա բացատրում են նրանով, որ կնոջ գլխուղեղին ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:Related image

Հյուսիսային Կարոլինայում Դյուկի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քնի խանգարմամբ տառապող կանայք ավելի հաճախ են բախվում ընկճախտի խնդրին և իրենց ավելի ագրեսիվ են պահում: Նշվել է, որ քնի պակասն այդպիսի խնդիրներ չի առաջացնում տղամարդկանց դեպքում:

Սա բացատրվում է բնական բնութագրերով, մասնավորապես՝ նրանով, որ կանայք կարող են միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել, ուստի նրանց ուղեղի տարբեր մասերը մշտապես կապվում են իրար հետ և ավելի արագ են աշխատում, քան տղամարդկանցը: Միաժամանակ, նրանք ավելի են հոգնում, և վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:

Ըստ մասնագետների՝ կինը բավականաչափ չքնելուց հետո իրական ֆիզիկական ցավ է զգում: Նաև ենթակա է սրտանոթային և այլ հիվանդություններով ախտահարվելու վտանգի, ուստի նրան խորհուրդ է տրվում օրական 1-1,5 ժամ լրացուցիչ քնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել