Tert.am-ը գրում է.

Պետք է պատժվեն բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են զանգվածային բռնությունները, հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվվիլին: Այս մասին հաղորդում է apsny.ge կայքը:

Նրա խոսքով՝ հանրային պահանջներին պետք է իրավական արդյունքներ հետևեն: Նա նշել է, որ ներկայումս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի առաջնային պատճառը հանրության, մասնավորապես՝ երիտասարդների՝ երկրի կառավարմանը ներգրավվելու և իրենց վրա պատասխանատվություն վերցնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է:

«Հանրության այդ տրամադրությանը համաձայնեցվում է նաև մեր քաղաքական թիմի ցանկությունը, այն է՝ հրաժարվել այն մեկնարկային առաջնահերթությունից, որն ունի «Վրացական երազանքը» խառը ընտրական համակարգի պայմաններում»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն իրավապահ մարմինների 10 աշխատակիցների հեռացրել է պաշտոնից, որոնք Թբիլիսիում ցուցարարներին ցրելու ժամանակ գերազանցել են իրենց լիազորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել