Մոր համառությունն օգնել է փրկել գլխուղեղի քաղցկեղով տառապող աղջկան, հաղորդում է Daily Mirror-ը:

Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակչուհի Քեյ Փարսոնսը նկատել է, որ իր երեքամյա դուստրը մշտապես գլուխը դեպի աջ է խոնարհում: «Դրանից հետո նրա մոտ օրական մեկ անգամ սրտխառնոց էր սկսվում, իսկ հետո մենք նկատեցինք, որ նա քայլելիս ճոճվում է,- պատմել է կինը:- Այդ ժամանակ մենք դիմեցինք մանկաբույժի»:

Սկզբում բժիշկները ենթադրել են, որ աղջիկը գլուխը թեքում է, քանի որ նրա քնելու դիրքն անհարմար է եղել, և նա ձգել է մկանը: Սակայն Փարսոնսին չի բավարարել այդ բացատրությունը: Նա նկարահանել է դստերը և ապացուցել, որ նա ժամերով խաղում է և քայլում գլուխն ուսին խոնարհած: Հետազոտությունից հետո երեխայի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Այդ ժամանակից ի վեր աղջիկը 13 վիրահատության է ենթարկվել և մի քանի ամիս ճառագայթային բուժում է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել