Aysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում։

Քաղաքապետարանից հայտնում են, որ հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ: 

Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել