Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ ընդդիմադիր գործիչ, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սելինա Դողանը Ստամբուլ կայացած ընտրությունների թեմայով գրառում է արել Twitter-ում: 

Նա մեջբերել է Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետընտրական առաջին ելույթի խոսքերը և շնորհակալություն հայտնել վերջինիս:

Դողանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Էքրեմ Իմամօղլու. «Այս քաղաքում ազգային փոքրամասնություններ չկան: Այս քաղաքում մենք մեր գիրկն ենք առնելու բոլորին՝ հույներին, հայերին, հրեաներին, ասորիներին»:

Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բազմակարծությունը և բոլորի ինքնությունը կարևորելու համար»: 

Հիշեցնենք, որ Սելինա Դողանը պատգամավոր էր ընտրվել 2015թ. հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: Սելինա Դողանը պոլսահայ համայնքի ազդեցիկ կին գործիչներից է:  Նա այժմ Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել