Bravo.am-ը գրում է.

Շուրջ մեկ տարվա դադարից հետո Ալեքսանդր Բաբասյանը կրկին նկարահանվում է սերիալում: Նա ընդգրկվել է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստանովելի դերասանական կազմում: Թե ինչ կերպարով է հանդես գալիս, ինչպես է անցել նկարահանման առաջին օրը, Ալեքսանդրը պատմել է BRAVO.am-ին: Ներկայացնում ենք նաեւ դերասանի մասնակցությամբ առաջին տեսարանի նկարահանման լուսանկարները:

«Որոշել էի գոնե երկու տարի դադար վերցնել, որովհետեւ գուցե շատերը գիտեն՝ մի քանի բիզնես ունեմ, որոնք շատ ժամանակ են խլում ինձնից: Նույնիսկ այնքան շատ, որ երբեմն չեմ հասցնում ժամանակս ընտանիքիս, տղայիս, ընկերներիս տրամադրել: Հիմնականում դա է ստիպել, որ այս մեկ տարվա ընթացքում հրաժարվեմ գլխավոր մի քանի դերից, ինչի համար, իհարկե, չեմ փոշմանել»,-ասել է դերասանը:

Նրա խոսքով՝ Ելենա Արշակյանի առաջարկը երեք կարեւոր պատճառով է ընդունել. «Առաջինը, որ շատ լավ եւ հզոր կերպարով եմ ներկայանալու: Երկրորդը՝ հիմնական կերպարը չէ, հետեւաբար, այնքան էլ շատ ժամանակ չի խլի, եւ ես կկարողանամ սիրելի աշխատանքը զուգահեռել մյուս գործերի հետ: Իսկ երրորդ պատճառը Ելենա Արշակյանն է, նրա առաջարկները ոչ մի կերպ չեմ կարողանում մերժել, երկար տարիներ է՝ աշխատում եմ նրա թիմի հետ, եւ մեր ստեղծած նախագծերը միշտ շատ լավ ցուցանիշներ են ունենում»:

Այս ամենից բացի, ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ դերասանը նախ եւ առաջ ծանոթանում է սցենարին.«Ոչ մի անգամ չի եղել, որ առանց սցենարը կարդալու համաձայնեմ նկարահանվել որեւէ նախագծում: Եթե ինձ դուր չեկավ, ոչինչ չի կարող ստիպել նկարահանվել: Երկար զրուցել ենք Ելենայի հետ, նա ինձ բացատրել է կերպարի առանձնահատկությունները, երկար-բարակ քննարկումներից հետո համաձայնության ենք եկել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել