Չինաստանի իշխանությունները նախատեսում են պլաստիկ վիրաբույժների «սև ցուցակ» ներդնել: Նման ձևով նրանք մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը գեղագիտական վիրաբուժության ոլորտում:

Չինաստանի իշխանությունների ծրագրերի մասին տեղեկատվությունը հրապարակել է Սինհուա պարբերականը՝ հղում կատարելով առողջապահության պետական կոմիտեին: «Սև ցուցակում» կհայտնվեն իրավախախտ ընկերությունները: 2017 թ.-ի մայիսից մինչև 2018 թ.-ի ապրիլ ամիսը ստուգումներ են անցկացվել, որի շրջանակում ավելի քան 1200 քրեական գործ է ուսումնասիրվել, որոնց հիմքում եղել են բժշկական օգնության և դեղամիջոցների անվտանգության խախտումները: Արդյունքում 2000 կասկածյալ է ձերբակալվել: Իրավապահ մարմիններն, ընդհանուր առմամբ, ստուգել են 41.000 բուժհաստատություններ, որոնցից 30-ին պարտավորեցրել են դադարեցնել գործունեությունը: Բացի այդ՝ Չինաստանում մտադիր են պլաստիկ վիրաբույժների գնահատման համակարգ ստեղծել: «Սև ցուցակում» կհայտնվեն անորակ ծառայություններ տրամադրող բժիշկները:

Անօրինական գործունեություն ծավալող բժիշկներին ճանաչելու հարցում երկրի քաղաքացիներին օգնելու նպատակով բժշկական կազմակերպությունները և վիրաբույժները պետք է լիցենզիա ունենան, որոնց իսկության մեջ կարող են համոզվել առողջապահության դեպարտամենտի պաշտոնական վեբ-պորտալների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել