Տոնիկ, որն ամրացնում է իմունային համակարգը, ունի հզոր հակավիրուսային և հակամիկրոբային հատկություններ, խթանում է արյան շրջանառությունը մարմնում:

Խորհուրդ ենք տալիս ձեռնոց կրել պատրաստման ընթացքում, հատկապես կծու պղպեղները մշակելիս:

Բաղադրիչները՝

  • 700 մլ խնձորի օրգանական քացախ
  • 1/4 բաժակ մանր կտրտած սխտոր
  • 1/4 բաժակ մանր կտրտած սոխ
  • 2 թարմ պղպեղ
  • 1/4 բաժակ քերած կոճապղպեղ
  • 2 ճ/գ քերած ծովաբողկ
  • 2 ճ/գ քրքումի փոշի կամ 2 կտոր քրքում

Պատրաստումը՝

1. Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի քացախից:

2. Խառնուրդը լցրեք Մեյսոնի տարայի մեջ:

3. Մի քիչ խնձորի քացախ լցրեք և այն վրայից լցրեք: Բոլոր բաղադրիչները պետք է քացախով ծածկվեն:

4. Տարան փակեք և լավ թափահարեք:

5. Տարան պահեք սառը և չոր տեղում 2 շաբաթ՝ օրական մեկ անգամ թափահարելով:

6. 14 օր անց քամեք խառնուրդը:

7. Հեղուկը պահեք սաթի շշերով:

Խորհուրդներ՝

  • Զգույշ եղեք, քանի որ համը շատ ուժեղ և կծու է:
  • Քաղցած վիճակում չօգտագործեք:
  • Վրան ջուր մի ավելացրեք, դա կնվազեցնի ազդեցությունը:
  • Մի շերտ նարինջ կամ կիտրոն կերեք տոնիկը խմելուց հետո՝ կծվությունը մեղմացնելու համար:
  • Եթե լուրջ հիվանդություն կամ վարակ ունեք, ընդունեք 1-ական ճ/գ տոնիկ օրական 5-6 անգամ:
  • Տոնիկն անվնաս է հղիների և երեխաների համար ոչ մեծ չափաբաժնի դեպքում:

Միջոցի բաղադրիչներից սխտորը հզոր բնական հակաբիոտիկ է, որը վերացնում է վատ բակտերիաները և միկրոօրգանիզմները: Նաև օգնում է մեծացնել լավ բակտերիաների մակարդակը:

Սոխն ունի նման, բայց ավելի մեղմ ազդեցություն:

Ծովաբողկն արդյունավետ է խոռոչների և թոքերի համար, լավացնում է արյան շրջանառությունը:

Կոճապղպեղն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ՝ օգտակար մրսածության և տենդի դեմ: Նաև ասթմայի լավ կարգավորիչ է, իջեցնում է արյան բարձր ճնշումը:

Չիլի պղպեղը լավացնում է իմունային համակարգը:

Քրքումը մաքրում է վարակները, նվազեցնում է բորբոքումը, արգելափակում է քաղցկեղային բջիջների զարգացումը, կանխում է դեմենցիան:

Խնձորի քացախն ունի հզոր հակաօքսիդանտ, հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային հատկություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել