Hraparak.am-ը գրում է.

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, նախագահական նստավայրի դիմաց կրակել են ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք պարեկային եւ պահպանության ծառայություն են իրականացրել նախագահական նստավայրի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների, կա մեկ զոհ։

Վերջինս ոստիկանների վրա հարձակում իրականացնողն է եղել։ «112»-ի փոխանցմամբ, հանցագործը տեղում լիկվիդացվել է։ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը տեղի ունեցածը դեռ չի մեկնաբանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել