Երբ պատկերացնում ենք Պոմպեյի վերջին օրը, մեր երևակայությունը, չգիտես ինչու, գծագրում է հրաբուխ, որը համարվում է քաղաքի ավերման գլխավոր պատճառը:

Սակայն ավստրալական Zero One Animation ընկերությունը Մելբուրնի թանգարանի համար ստեղծել է անիմացիոն հոլովակ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է կատարվել 79 թվականի օգոստոսի 24-ին:

Սկզբում խառնարանի գլխին տաք գոլորշուց ամպ է հավաքվել, իսկ օգոստոսի 24-ին սկսվել է երկրաշարժը:

Հավաքվելով Վեզուվի գլխին՝ այդ ամպն իջել է, ինչն էլ հրաբխի պատճառ է դարձել:

Վեզուվի ժայթքումը երեք քաղաքների՝ Պոմպեյի, Հերկուլանումայի և Ստաբինի ոչնչացման պատճառ դարձավ: Պեղումների ժամանակ պարզվեց, որ քաղաքներում ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես որ նախկինում կար: 

Մոխիրների տակից գտել են փողոցներ, որտեղ ժամանակին եղել են լավ կահավորված տներ, ապրել են մարդիկ, կենդանիներ, ովքեր չեն հասցրել փրկվել: 

Ժայթքումն այնքան ուժգին է եղել, որ հասել է Եգիպտոս և Սիրիա:

Պոմպեյի 20 000 բնակիչներից մահացել են շուրջ 2 000 մարդ: Բնակիչների մեծամասնությունը հեռացել է քաղաքից, մինչ աղետը տեղի կունենար, սակայն մարդկանց դիակները գտնվել են նույնիսկ քաղաքի սահմաններից այն կողմ, այդ իսկ պատճառով էլ մահացածների հստակ թիվ նշելն անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել