Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն, անդրադառնալով Վաշինգտոնում իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպմանը, նշել է, թե հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակի և անվտանգության հարցը, որը քննարկվել է Վաշինգտոնում: «Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանը, ապա համանախագահները պետք է ավելի հստակեցնեն իրենց առաջարկությունները և դրանցով հանդես գան»,- հայտարարել է վերջինս:

Տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ զարգացումների ֆոնին Ադրբեջանի կողմից խաղաղապահների տեղակայման հարցին առաջնահերթություն տալը շատ հետաքրքրական է: Միգուցե Բաքուն ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և տարբեր ձևերով Արևմուտքին մեսիջներ է հղում, որ Ադրբեջանում կարող են ամերիկյան զորքեր տեղակայվել Իրանի դեմ հնարավոր ռազմական ռազմական գործողություններ սկսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել