ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վրացական գինու վերահսկողության խստացումը կապված չէ Մոսկվայի «զբոսաշրջային պատժամիջոցների» հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով՝ դա կապված չէ անվտանգության հետ:

Պեսկովը նշել է, որ այս որոշման մեջ քաղաքական հակամարտություն չկա:

«Ռոսպոտրեբնադզորն իրականացնում է իր գործառույթները՝ մշտապես ստուգում է մեր երկիր մատակարարվող ապրանքների որակը»,- բացատրել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել