Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել այսօր Ազգային ժողովի կողմից ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չընդունելու կապակցությամբ՝ դա համարելով անհեռատես և անկանխատեսելի վարքագիծ: Փաստաբանների նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

« ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:

Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 07.03.2019թ. թիվ 207-Ա որոշմամբ.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում առաջին ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն.

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայներով.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել