Panorama.am-ը գրում է.

«Էլեկտրիկ Երևան»-ից ևս մեկ տարի է անցել, սակայն այդ ընթացքում որևէ նոր կասկածյալ, մեղադրյալ ի հայտ չեկավ այդ գործով։ ««Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց. ի՞նչ փուլում է իրավունքների ոտնահարման ուղղությամբ տարվող պայքարը»  թեմայով քննարկմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Ի սկզբանե երևում էր, որ Հատուկ քննչական ծառայությունը, այն ժամանակվա իշխանություններն, ընդհանրապես մտադիր չեն, որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում այս գործը բացահայտելու, տրամաբանական ավարտի հասցելու ու բոլոր մեղավորին  պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Ամենատարօրինական այն է, որ հետհեղափոխական  շրջանում Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց այդ գործի վարույթը, դա ուղղակի մեզ համար  անսպասելի էր, քանի որ մենք այլ տեսակետ ունեինք, ակնկալիք ունեինք, որ շատ արագ կբացահայտվի, առաջընթաց կարձանագրվի»,- նշեց նա։

Ա. Մելիքյանն ասաց, որ դիմել էին դատախազություն՝ բողոքարկելով ՀՔԾ քննիչի որոշումը, Դատախազությունն էլ կասցրել է այդ որոշումը, գործը վերադարձրել՝ պարտադրելով վերսկսել քննությունը։

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանն ասաց, որ իր համար մի փոքր անակնկալ էր, որ հետհեղափոխական Հայաստանում քրեական գործերի ելքով ունեն այն իրավիճակը, ինչ ունեին նախկինում։ Նա նշեց, որ առաջիկայում քննարկում կնախաձեռնի։

«Ցանկացած մեկը, ով ձեռք է բարձրացրել լրագրողի վրա կամ որևէ ոտնձգություն է իրականացրել մասնագիտական գործունեություն իրականացնելիս, պիտի խստագույնս պատժվի»,-ասաց  «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել