168.am-ը գրում է.

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում համամասնական համակարգի անցնելը ցուցարարների հաղթանակն է, որոնք չորս օրվա ընթացքում Թբիլսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքում էին երկրի իշխանությունների քաղաքականության դեմ: Հունիսի 24-ին կայածած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ելենա Խոշտարիան։

«Այդ հաղթանակը շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն բանից, որ հասարակությունը հարկադրեց տեղի տալ «Վրացական երազանքին» եւ հասավ արդարացի համամասնական համակարգի, դուք ասացիք բոլոր քաղաքական գործիչներին, որ ոչ մի դեպքում մեր հասարակության պատիվը վիրավորելն անհետ չի անցնի, եւ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պատասխան կտա նման ոչ արժանի եւ ապօրինի արարքների համար»,- ասել է Խոշտարիան ՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին:

Հունիսի 24-ին «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է համամասնական խորհրդարանական ընտրությունների անցնելու մտադրության մասին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն էր, որոնք հունիսի 20-ից Թբիլիսիում զանգվածային ելույթներ են կազմակերպում խորհրդարանի շենքի մոտ:

Հանրահավաքների մասնակիցները նաեւ պահանջում են ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիայի պաշտոնաթողությունը եւ օրենսդիր մարմնի շենքի մոտ ցույցերի ընթացքում ձերբակալվածների ազատում: Կշարունակվեն արդյոք հանրահավաքներն, առայժմ հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել