Հանրահայտ TripAdvisor-ն իր հոդվածում ներկայացրել է, թե որոնք են լավագույն բաները 2019-ի ամռան հանգստի ժամանակ անելու համար։ 

Այցելել Վատիկան՝ Սիքստինյան Կապելլա և Սուրբ Պետրոսի տաճար։

Շրջել ԱՄՆ՝ Չիկագո քաղաք, որի գեղեցիկ ճարտարապետությունն ուսումնասիրելու լավագույն եղանակը զբոսնավից դրան ծանոթանալն է։

Իտալիայի Տոսկանա շրջանում հիանալ դրա յուրահատուկ ճարտարապետությամբ ու բնապատկերներով։

Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տեկտոնական սալերի բախման հատվածում գտնվող Սիլֆրայում՝ Իսլանդիայում, դայվինգ կատարել՝ ուսումնասիրելով բուսական ու կենդանական աշխարհը։

Հեծանիվ վարել Լաս Վեգասի Կարմիր ժայռի կիրճում։

Անձնական զբոսավար վարձել ու վինտաժային անվակառքով շրջագայել Փարիզում։

Նիդերլանդներում այցելել Աննա Ֆրանկի թանգարան ու զբոսանավով շարունակել շրջագայությունը Ամստերդամի ջրանցքով։

Ինդոնեզիայի հանրահայտ Բալի կղզու ջունգլիներում ճոճանակ նստել։

Չինաստանի Սիան քաղաքում փորձել տեղական խոհանոցի լավագույն ուտեստները։

Նոր Զելանդիայի Կաիտունա քաղաքում՝ ռաֆթինգի համար նախատեսված աշխարհի ամենաբարձր ջրվեժում, ռաֆթինգ կատարել։

Մագլցել Պորտուգալիայում գտնվող Մադեիրա կղզիների բարձրադիր ժայռերը։

Մասնակցել Չինաստանի մայրաքաղաքում՝ Պեկինում անցկացվող գարեջրային տուրերին։

Մեկօրյա ճամփորդություն կատարել Մարակեշի 4 հովիտներում։

Շրջագայել Բարսելոնայում հեծանվով ու պրոֆեսիոնալ լուսանկարվել։

Թաիլանդում մասնակցել տեղական ուտեստներ պատրաստելու դասընթացներին։

Բեռլինում հայտնաբերել «թաքնված» պատմական կոթողներն ու ուսումնասիրել դրանք։

Վիետնամի Հանոյի քաղաքում փողոցային ուտեստների տուր անցկացնել այնպիսի տեղացու հետ, որը ծանոթ կլինի բոլոր ուտեստներին։

Լոնդոնում փոքրիկ խմբով պատմական փաբեր այցելել և ալկոհոլ խմել։

Կապադովկիայում հայտնի օդապարիկներից նստել և շամպայնով երեկո անցկացնել։

Միացյալ Արաբական Էմիրությունններում խորոված ուտել և ուղտերով շրջել սաֆարիում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել