Panorama.am-ը գրում է.

«Մի բան ակնհայտ է՝ տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ, ինչը պայմանավորված է ինչպես ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ, այնպես էլ մի շարք գործոններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ ներկա փուլում փորձում է ճնշել, մեկուսացնել Իրանին թե տարածաշրջանում, թե աշխարհում։

«Ինչպես փորձում ցույց է տալիս, այդ ճնշումներն արդյունք չեն բերում և այս դեպքում ևս Իրանը կշարունակի պահպանել ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Հիմանական պատճառը, որ ամերիկացիները այսքան մեծ ճնշում են գործադրում Իրանի վրա, մի կողմից Իրանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունն է, մյուս կողմից այն հանգամանքը, որ վերջին տարիներին Իրանը կտրուկ ուժեղացրել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում»,- նշեց արևելագետը՝ հավելելով, որ Իրանի այս ուժեղացումն աննախադեպ է, ինչն ամերիկացիների դուրը չի գալիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել