ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունից հետո ԱԺ-ն կշարունակի քննարկել հերթական նիստերի օրակարգում կիսատ մնացած հարցերը։

Խորհրդարանի օրակարգում այսօր Հարկային օրենսգրքի մեծ փաթեթն է։

Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ 

Այսօր խորհրդարանին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել