Մեծ Բրիտանիայում թագավորական ռազմական օդուժի կործանիչները ստիպված են եղել օդ բարձրանալ իռլանդական Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի առևանգման մասին տվյալներ ստանալուց հետո, գրում է The Daily Express-ը:

Ըստ առկա տեղեկությունների, բրիտանական ռազմական օդուժի գործողությունների պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկի ոչ ադեկվատ վարքագիծը:

Լիտվացի ուղևորի մոտ, որը խախտել էր կարգը, իբր, կասկածելի փաթեթ է եղել: Ըստ այլ տվյալների, նա ակոհոլի ազդեցության տակ է եղել: Կասկածները չեն հաստատվել, բայց ինքնաթիռը ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ:

Ինչպես նշվում է, երբ կործանիչները հաղթահարել են ձայնային արգելքը, ճայթյունի ձայն է լսվել, որը Հարլոուի և մոտակայքի բնակիչները սխալմամբ որպես «պայթյուն» են ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել