Թուրքական առաջնորդ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում իր համախոհին հաղթած հիմնական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրամ Իմամօղլուին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանը հույս է հայտնել, որ նման արդյունքները կգոհացնեն բոլորին և կլինեն քաղաքի օգտին:

«Այսօր կրկին արտահայտվել է ժողովրդի կամքը: Ես շնորհավորում եմ Էքրամ Իմամօղլուին»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ սա դեռևս քվեարկության ոչ պաշտոնական արդյունքներն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանի կուսակցությունը պարտվել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել