Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածու և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհ Բինալի Յըլդըրըմը պարտվել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է BBC-ն:

Ինչպես նշվում է, Յըլդըրըմը ճանաչել է պարտությունը և հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է 53.8 % ձայն հավաքած թեկնածու Էքրամ Իմամօղլուին:

Հստակեցվում է, որ արձանագրությունների 96%-ն արդեն կազմվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել