Մեծ Բրիտանիայի բնակչուհիները հանգստի նպատակով ուղևորվել են Իսրայել: Նրանք ժամանել են ամրագրված հյուրանոց, բայց դրա փոխարեն լքված ավերակներ են հայտնաբերել:

Ըստ Daily Mail-ի՝ մայրը և դուստը ուղևորվել են Թել-Ավիվ: Նրանք համար են ամրագրել Royal Jaffa անվանումով հյուրանոցում: Նրանց ընտրությունը կանգ է առել Իսրայելի վրա, քանի որ ցանկանում էին այցելել «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն ընթանում էր հենց իրենց ուղևորության օրերին:

Այս հյուրանոցը նրանց գրավել է գտնվելու հարմարավետ վայրով և լավ համարներով, որոնք ցուցադրված են եղել լուսանկարներում:

Բայց պարզվել է, որ իրականությունը բոլորովին այլ է: Այդ հասցեում դատարկ ու լքված շենք է եղել կոտրված պատուհաններով և ոչ մի տեղ չտանող աստիճաններով:

Մայրը և դուստրը՝ Քրիստին և Տոնյա Սիլմանները, մեկ գիշերվա համար 120 ֆունտ ստեռլինգ էին վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել