Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին Միացյալ Նահանգների ծրագրերի մասին հաղորդումից հետո, իրանցի դիվանագետները բանակցություններ են սկսել մի շարք երկրների հետ, փորձելով մեղմել երկրի ֆինանսական կորուստները:

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ բանակցություններում քննարկում են ֆինանսական մեխանիզմների ստեղծման հնարավորությունը՝ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները մեղմելու նպատակով:

«Մենք երկկողմանի վալյուտային համաձայնագրերի մասին բանակցություններ ենք վարում Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների հետ»,- հայտարարել է նա, հավելելով, որ «մի քանիսի հետ արդեն համաձայնագրեր են ստորագրվել այդ հարցի վերաբերյալ»:

Հունիսի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը խոցել է ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքը: Ամերիկյան կողմն առաջին անգամ հերքել է այդ տեղեկությունը, սակայն այնուհետև խոստովանել է, որ Իրանը խոցել է ամերիկյան խոշորագույն RQ-4A Global Hawk անօդաչուն:

Հունիսի 21-ին Թրամփը հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանին ԱՄՆ զինված ուժերի հարվածը՝ դրա իրականացումից տասը րոպե առաջ: Հաջորդ օրը նա հերքել է իր խոսքերը և պարզաբանել, որ միայն ժամանակավորապես է դադարեցրել հարձակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել