Հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոն խոսել է Apple-ի երեք նոր սմարթֆոնների մասին, որոնք կհայտնվեն հաջորդ տարի: Թվում է, որ նրանց թվում կլինի iPhone-ի նոր տարբերակը:

Այս տարվա սեպտեմբերին Apple-ը կներկայացնի սմարթֆոնների նոր շարք, որը քիչ բանով կտարբերվի՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Ընկերությունը հաջորդ տարվա համար ավելի զգալի փոփոխություններ է նախապատրաստել` երեք մոդել, երեքն էլ՝ տարբերվող: Կլինի երկու դասական սմարթֆոն` 6.1 և 6.7 դյույմ էկրանով, ինչպես նաև շատ կոմպակտ սմարթֆոն՝ 5.4 դյույմանոց էկրանով:

Թեև դեռևս մանրամասներ չկան, սակայն թվում է, որ առաջին երկու սմարթֆոնները կդառնան հասարակ ֆլագմեններ, իսկ երրորդը` iPhone SE-ի ժամանակակից  անալոգը: Արդեն խոսակցություններ կան, որ այս սմարթֆոնը տեխնիկական բնութագրիչներով նման կլինի iPhone 8-ին:

2020 թվականին IPhone-ի հիմնական առանձնահատկությունը կլինի 5G-ի աջակցությունը, քանի որ այս տարի ընկերությունը բաց է թողել հաղորդակցման նոր սերնդին անցումը:

IPhone-ի նոր չիպերը կանցնեն ռեկորդային 5 նմ տեխպրոցես, հաղորդում է appleinsider.com-ը:

Կան խոսակցություններ, որ Apple-ը կվերադառնա Touch ID- ին: Միայն թե այս անգամ  սկաները կլինի ամբողջ էկրանին: Օգտատերերը կարող են իրենց մատը դնել ցանկացած կետի վրա, և սմարթֆոնը կմիանա: Հնարավոր է, ընկերությունը ներկայացնի օգտատերերին՝ ինչպես մատնահետքային սկաները, այնպես էլ՝ Face ID-ն:

Բացի այդ, iPhone-ում պետք է 3D տեսախցիկ հայտնվի՝ օբյեկտներ սկանավորելու համար:

Հիշեցնենք, որ 2019 թվականին կներկայացվեն iPhone-ի 11 մոդելներ: Այս թիվը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներում գործող օպերատորներն ունեն բջջային կապի իրենց առանձնահատկությունները, իսկ Չինաստանի դեպքում պատրաստվում է սմարթֆոնի 2 SIM քարտ ունեցող տարբերակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել