Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակում խնդիրն այն, թե ով իրավունք ունի օրենքը մեկնաբանել, քանի որ ցանկացած մարդ կարող է ասել, որ իր կարծիքով՝ այս օրենքը կամ Սահմանադրության դրույթն այսպես է և վերջ։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությանը։ Նա նկատեց, որ ցանկացած դատական պրոցեսի ժամանակ դատախազը, փաստաբանը տալիս են մեկնաբանություններ, բայց վճիռը կայացնում է դատավորը։

«Նույնն այս հարցում է՝ Սահմանադրության ցանկացած դրույթ ամեն մարդ կարող է իր ձևով մեկնաբանել, սակայն մեկնաբանության իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին և Սահմանադրական դատարանի անդամների միասնական որոշմանը։ Հիմա մի կողմից Վահե Գրիգորյանը կարող է իր ուզած ձևով մեկնաբանել, բայց մյուս կողմից, եթե ինքն ԱԺ ամբիոնում մեկնաբանում է և ասում, որ ինքը կընտրվի ՍԴ նախագահ, դա արդեն սովորական մեկնաբանություն չէ՝ սա իշխանության մարմնի բռնազավթում է։ Նույն ձև իշխանության կողմից Սահմանադրության խախտում է դատարանների դռները շրջափակելը։ Այսինքն՝ սա Սահմանադրական կարգի խախտում էր»,- շարունակեց նա։

Դանիելյանը վստահ է, որ գալու է պատասխանատվության ժամանակը, որովհետև, իրականում, Սահմանադրությունը մեկնաբանում է Սահմանադրական դատարանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական պատասխանատվությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։ Քաղաքագետը նկատեց, որ Փաշինյանը հույս ունի, որ կկարողանա կոծկել ու դուրս գալ ստեղված հակաօրինական վիճակից, բայց շեշտեց, որ մի օր էլ կգա Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այս ամեն ինչի տակից դուրս կգա այնպես, ինչպես դուրս են եկել նախորդները, որովհետև այս 30 տարվա ընթացքում տեսել ենք  անօրինականություններ։ Նիկոլ Փաշիյանը, իշխանության գալով, նախկինների համար պատասխանատվության ինստիտուտ դրեց, ինչից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն էլ իր արածների համար պատասխանտվության կենթարկվի։ Փաշինյանը եկել է օրինականության խնդրով՝ արդարություն վերականգնելու, սահմանադրական կարգը վերականգնելու, օրենքով ապրելու կարգախոսներով և իր նկատմամբ այդ ամեն ինչը խիստ է լինելու, որովհետև ինքն է այդ կարգախոսները հռչակել։ Պատասխանատվություն կլինի այս անօրինականության համար, իրավական դեմագոգիայի համար, որն ինքը և իր կողմնակիցներն անում են։ Հնդկական կարմայի օրենքներով՝ հենց իր դրած ինստիտուտով պատասխանատվություն կկրի»,-  ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել