Պաթոլոգիկ մի վախկոտի ու ոչ լեգիտիմ դեմագոգի տոնն է այսօր,
Պետբյուջեի հաշվին սնվող անիրավունք խամաճիկի օրն է այսօր,
Տոնն է այսօր անձամբ նրա, ով չի հոգնում սուտ ասելուց, 
Ու հենց նրա, ով չի դադրում գործ չանելուց,

Տոնն է նրա, ով անարդյունք ֆռֆռալուց չի ամաչի,
Ու ձրիակերի կյանքից, չի երկնչի,

Տոնն է նրա, ով Հայաստան խոպան եկավ,
Տոնը նրա, ով այդ խոպանում իր հանդեպ հարգանք չգտավ:

Օրը նրա, ով երկրպագու է աննպատակ վոյաժների,
Անիրական ու անպատեհ տեքստերի ու ելույթների,
Տոնը մարդու ումից ոչ ոք ու ոչ մի բան օգուտ չունի,
Տոնը նրա, ով էլ ոչ մի թիկունք չունի:

Շնորհավոր պրն Արմեն Սարգսյան: Փաստաթղթեր կեղծելով նախագահ դառնալու և օրենքը բռնաբարելով Վահե Գրիգորյանին երկրորդ անգամ ՍԴ անդամ առաջադրելու համար անպայման նստելու եք: Ձեզ լավ ժամանց մինչ այդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել