Նա, ով չի կարող տիրապետել օրվա երկու երրորդին անձամբ իր համար, պետք է ստրուկ կոչվի: Ֆրիդրիխ Նիցշե

Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո նրանց ցուցում տալ` ինչ անել: Մենք խելացի մարդկանց ենք վարձում, որ նրանք մեզ ասեն, թե ինչ անենք: Սթիվ Ջոբս

Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը անհապաղ տեսնել, պետք է կոշկակար դառնա: Ալբերտ Էյնշտեյն

Միշտ ընտրեք ամենադժվար ճանապարհը: Այնտեղ դուք մրցակիցներ չեք տեսնի: Շառլ դը Գոլ

Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը սխալ որոշում է հանդիսանում: Լի Յակոկկա

Եթե դուք համարում եք, որ ուսուցումը թանկ արժե, փորձեք իմանալ, թե որքան արժե անկիրթ լինելը: Ռոբերտ Կիյոսակի

Եթե ձեր միակ նպատակն այն է, որ հարուստ լինեք, դուք երբեք չեք հասնի դրան: Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

8.Փողը ձեզ ավելի երջանիկ չի դարձնի: Այժմ ես 50 միլիոն ունեմ և նույնքան երջանիկ եմ, որքան այն ժամանակ, երբ 48 միլիոն ունեի:  Առնոլդ Շվարցենեգեր

Մարդիկ չեն ուզում հարուստ լինել, մարդիկ ուզում են մյուսներից հարուստ լինել: Ջոն Սթյուարթ Միլ

Մի ասա, որ աշխատում ես: Ցույց տուր, որ վաստակել ես: Թոմաս Ռոբերտ Դյուար

Ամբողջ օրն աշխատողը գումար վաստակելու ժամանակ չունի: Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

Հաջողության բաղադրատոմսը` սովորեք, քանի դեռ մյուսները քնած են, աշխատեք, մինչ ուրիշները պարապ թրև են գալիս, պատրաստվեք, երբ ուրիշները խաղում են, և երազեք, քանի մյուսները միայն ցանկանում են: Ուիլյամ Ա. Ուարդ

Վաղուց հայտնի է, որ մարդկանց 20 %-ը կատարում է աշխատանքի 80 %-ը: Վերջերս պարզվեց, որ մարդկանց 80%-ը համարում են, որ իրենք մտնում են այդ 20 %-ի մեջ:

Մարդկանց համոզել ձեռք բերել այն, ինչ իրենց պետք չէ, այն փողով, որ նրանք չունեն, որպեսզի տպավորություն գործեն նրանց վրա, ում դա բոլորովին էլ պետք չէ… Այսօր այս խարդախությունն իսկապես վիրտուոզ է դարձել: Վիկտոր Պապանեկ

Ինչպիսին էլ որ լինի ձեր նպատակը, դուք կկարողանաք նրան հասնել, եթե միայն ցանկանաք աշխատել: Օփրա Ուինֆրի

Շուկաներն անկայուն են: Ներդրեք ինքներդ ձեր մեջ: Միխայիլ Բարշչևսկի

Կարևոր չէ, թե դուք ինչ եք մտածում. կարող եք դուք, թե ոչ, միևնույն է, դուք ճիշտ եք: Հենրի Ֆորդ

Դուք կունենաք ամեն ինչ, եթե չանհանգստանաք, թե ում բաժին կհասնեն ձեր վաստակի պարգևները: Բենջամին Ֆրանկլին

Ես ավելի լավ է էնտուզիազմ ունեցող մարդ վարձեմ, քան մեկին, ով ամեն ինչ գիտի: Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել