Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ասել է, որ հետևում է Թբիլիսիում կատարվող իրադարաձություններին՝ գրում է ria.ru-ն:

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մոտ 1 մլն վրացի կա: Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և միասնականության դարավոր կապերով», – ասել է նա:

Կադիրովը ենթադրել է, որ հակառուսական արմատականների պատճառով լողափերը, վրացական ռեստորանները, հյուրանոցները և սրճարանները կդատարկվեն:

Նրա կարծիքով՝ ռուսաստանցիները և վրացիները հազարավոր պատճառներ ունեն խաղաղ և համերաշխ ապրելու համար և ոչ մի պատճառ՝ միմյանց ատելությամբ նայելու համար»:

Չեչնիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ վրացի քաղաքական գործիչներին ՌԴ-ի դեմ տրամադրել են Արևմուտքից հովանավորվող ուժերը:

«Տիկին նախագահը խորապես սխալվում է: Հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Վրաստանում խաղաղություն, միասնականություն և համերաշխություն տիրի», – ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել