Շատ կներեք, բայց Նիկոլ Փաշինյանի առջև Բագրատ Սրբազանի այսօրվա պահվածքը ոչ մի կերպ չեմ հասկանում: Եվ, ընդհանրապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու պահվածքը չեմ հասկանում: Երբ եկեղեցականը շողոքորթում էր օտար նվաճողին, հասկանալի էր. հավատավոր հոտի անվտանգության համար էր անում: Կամ երբ եկեղեցականը փորձում է սիրաշահել աշխարհիկ պաշտոնյանին, որը եկեղեցու և հավատոր քրիստոնյայի համար ինչ-որ լավ բան է անում, դա նույնպես հասկանալի է: Բայց երբ բարձրաստիճան եկեղեցականը շողոքորթում է մեկին, որը ձեռքի եկածն անում է ընդդեմ եկեղեցու և քրիստոնեական արժեհամակարգի, դա արդեն նողկալի է: Փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերվելու լավագույն «օրինակը» տալիս է Նիկոլ Փաշինյանը. այն է՝ ստորացնել, խեղճացնել, քամահրել, վեհափառին թիկնազորից զրկել՝ թաստացի կանաչ լույս վառելով հակաեկեղեցական ամբոխին կաթողիսի վրա հարձակվելու և վեհարանը գրոհելու համար, ու վերջ՝ եկեղեցին ծնկի է գալիս իրեն քամահրողի ու առհամարողի առաջ: Հազար ափսոս, ոչ մի կերպ չէի ցանկանա, բայց, ավաղ, սա արդեն կայացած փաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել