Օգոստոսին Թաիլանդում նոր օրենք կգործարկվի, որի համաձայն՝ տնային պայմաններում ծխելը կենցաղային բռնություն կհամարվի և պատժելի կլինի, հաղորդում է Khaosod պարբերականը։

Նորամուծության համաձայն՝ տանը ծխելը կենցաղային բռնություն կարող է համարվել, քանի որ կարող է հանգեցնել առողջության վատթարացման և սոցիալական խնդիրների։ Ընտանիքի անդամները պասիվ ծխողներ են դառնում, ինչը նշանակում է, որ տառապում են ընտանիքի ծխող անդամի գործողություններից։

Եթե պարզվի, որ ծխելու հետևանքով ընտանիքի անդամի առողջություն վատթարացել է, մեղավորը կպատժվի։ Դատարանն իրավախախտին կարող է պարտավորեցնել վերականգնողական բուժման կուրս անցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել