Բարի գալուստ կրուիզ․ այստեղ ստեղծված են իդեալական պայմանները մի քանի ժամ լավ տրամադրություն ունենալու համար: Երեկոյի հեղինակը` Fashion Drug-ի հիմնադիր Անահիտ Ղազարյանը, Monmartre սրճարանում իր հյուրերի համար երեկ կրուիզային տրամադրություն էր ապահովել` լավ երաժշտություն, կոկտեյլներ, հաճելի մարդիկ և, իհարկե, ֆեյշն մթնոլորտ: Անահիտը ցուցադրեց իր կրուզային հավաքածուն, ինչպես նաև ներկայացրեց ռուս հայտնի հաղորդավարուհի, ոճաբան Վիկտորյա Բոնյայի ջինսերի բրենդը, որի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 

«Ինձ համար շատ կարևոր էր իմ կրուիզային հավաքածուի ցուցադրումը, որովհետև, ամեն անգամ գտնվելով Հայաստանից դուրս, ուզում ես լավագույնն անել այստեղ: Իմ կրուիզային հավաքածուն երբևէ ցուցադրված չի եղել: Այս անգամ այնպես ստացվեց, որ առաջինը Հայաստանում եմ ցուցադրում: Հավաքածուն հիմնականում բաղկացած է օղերից և վզնոցներից,  շատ բազմաբնույթ են և կարող են հետաքրքրել շատ կանանց ու աղջիկների: Ի դեպ, եթե Fashion Drug-ն ինչ-որ բան անում է, ապա այն պետք է լինի թրենդի մեջ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Անահիտը։

Ֆեյշն մեծ իրադարձությանը ներկա էին հատուկ հյուրեր, բլոգերներ, նորաձևության գիտակներ, ովքեր վայելում էին իրենց երեկոն Սոնե Սիլվերի երաժշտության ուղեկցությամբ: Երեկոյի հովանավորների ցուցակում էին Երևանի լավագույն ընկերությունները՝ @the.celect-ը, @viptravel_armenia-ը, @hnbeautybox-ը, @4teen Cafe and Restaurent-ը  @monmarte Coctail Bar-ը, @Ofraarmeniaofficaial-ը, @delice Armenia-ն, @olaladesignsalon-ն: 

Երեկոյի կարևոր հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Անահիտը պաշտոնապես հանդիսանում է Վիկտորյա Բոնյայի ջինսերի հավաքածուի ներկայացուցիչը Հայաստանում.

«Վիկտորյա Բոնիային շատ վաղուց եմ հետևում, ինձ թվում է՝ ամբողջ աշխարհում է նա հայտնի: Բնականաբար, ինչպես հայտնի բլոգերները, նա ևս ներկայացրեց իր ջինսերի հավաքածուն: Երբ մենք խոսում էինք, թե ինչու հատկապես ջինսեր, նա ասում էր, որ չէր գտնում իր ուզած ջինսերը, որոնք կընդգծեին իր գեղեցիկ կազմվածքը: Այս ոճը կոչվում է premium denim, քանի որ համապատասխանում է պրեմիումի որակին: Գնային սեգմենտը բարձր չէ՝ քառասունհինգ հազար  դրամի սահմանում: Բոլորս քեժուալ ոճն ենք նախընտրում, սա էլ ավելի ոճային լինելու հրաշալի հնարավորություն է»:

«Victoria Bonya Jeans»-ն կարող եք պատվիրեք օնլայն`fashiondrug.am կամ fashiondrug.moda էջերից: Այստեղից կարող եք պատվիրել, ոչ միայն ջինսերն այլև աքսեսուարների մյուս տեսականին: Գործում է անվճար առաքում Երևանում: 

Երեկոն ավարտվեց խաղարկությամբ։ Աղջիկներից շատերը տուն գնացին արժեքավոր նվերներով, որոնք պատրաստել էին երեկոյի հովանավորները՝ @ton_visage-ը, @makeoverstudioo-ն, @themusefashion-ը, @burmunk_official-ը, @martimerbeauty-ն և իհարկե @fashiondrug_by_anahit-ը:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Արգինե Մինասյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել